Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար. «Հրապարակ»
![]() 125 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. ««Արցախ» բառը երկրի երեսից ջնջել-ոչնչացնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց երկուսուկես տարի անց՝ նախօրեին, որոշեց վերջապես հանդիպել արցախցիների հետ, ավելի ճիշտ՝ մի խմբի։ Եվ արդեն երկու օր է՝ ակտիվ հանրությունը վրդովված քննարկում է Փաշինյանի մասնակցությամբ կայացած այդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի անվան տակ: Ամենից շատ քննարկվողը, իհարկե, արցախցի մի տղամարդու շնորհակալական ելույթն էր՝ ուղղված Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Իսկ համաժողովին մասնակցող վարչապետն ու նախարարները քննարկում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում երևանամերձ համայնքներում 1 անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից 4 միլիոն դարձնելու հարցը: Տղամարդն էլ հոտնկայս շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին՝ նման աննախադեպ հոգատարության համար։ Նրա խոսքով՝ եթե պետական աջակցությունը չլիներ, ապա տեղահանվածներից շատերը կարող էին լքել Հայաստանը։ Թեեւ մենք գիտենք, որ մեծ թվով արցախցիներ արդեն իսկ լքել են Հայաստանը՝ մեկնելով տարբեր երկրներ: Միեւնույն ժամանակ, քաղաքացին խոսում էր առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ, օրինակ, Աշտարակ համայնքում բնակարանների գները բարձր են, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրերից։ Լիանա Պետրոսյանին էլ արցախցիները համարում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարդը, եւ Հայաստանում նույն անուն-ազգանունով քաղաքական «տանիքի» տակ է այժմ նա գործում՝ հանձին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։ Կոնկրետ Լիանա Պետրոսյանի վրա խնդիր է դրված վտարանդի, հայրենազուրկ արցախցիներին բերել բացառապես սոցիալ-տնտեսական թեմաների տիրույթ և մոռացության տալ վերադարձի ու այլ հարցերի, մյուս իրավունքների հետ կապված պահանջատիրությունը։ Նույնն էլ Արմեն Գրիգորյանի զարմիկն է անում՝ իր մտերիմների շրջանում զոնդաժ է անում, որ արցախցիներին պրոպագանդեն այս գիծը և համոզեն, որ ներկայում Արցախ վերադարձի հարցը ոչ միայն անիրատեսական է, այլև՝ վտանգավոր։ |

«ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում»․ Փեզեշքիան
13009:49
«Ուժեղ առաջարկ՝ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14709:18
Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար. «Հրապարակ»
12209:12
«Կրեմլի համակրանքը Փաշինյան Նիկոլի կողմն է». Կարեն Հեքիմյան
32102:06
«Օրակարգում կա մեկ հարց՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության փակում». Վլադիմիր Մարտիրոսյան
20001:06
Թրամփը հայտարարել է, որ դեպի Իրան «էքսկուրսիան» շուտով կավարտվի
519Երեկ, 21:30
«Ալիևի մարդը Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է». Տաթևիկ Հայրապետյան
228Երեկ, 20:24
«Ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ». Արմինե Օհանյան
293Երեկ, 17:54
