Ջիբրալթարում հնագետները բացել են 40 հազար տարի առաջ փակված քարայրի դուռը

Ջիբրալթարի ժայռերի խորքում գիտնականները բացել են մի դուռ, որը փակվել էր դեռևս սառցե դարաշրջանում: Վանգարդ քարանձավի նորահայտ խցիկը շուրջ 40 հազար տարի մնացել է ավազե «կնիքի» տակ, որտեղ ոտք չի դրել ոչ մի ժամանակակից մարդ: Այս մեկուսացումը փրկել է տարածքը քամիներից ու քիմիական աղտոտումից՝ պահպանելով նեանդերթալցիների աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կար տասնյակ հազարամյակներ առաջ:
Քարանձավի հատակին հնագետները հայտնաբերել են լուսանի, բորենու և անգղի ոսկորներ, սակայն ամենաուշագրավ գտածոն խոշոր ծովային խխունջն է: Այն ափից բավական հեռու գտնվող այս վայր է հասել մարդու ձեռքով, ինչը վկայում է նեանդերթալցիների կողմից ծովային պաշարների գիտակցված օգտագործման մասին:

Այս հայտնագործությունը բացառիկ հնարավորություն է գիտության համար, քանի որ քարանձավի հերմետիկ վիճակը թույլ է տալիս ստանալ հնագույն ԴՆԹ-ի մաքուր նմուշներ: Հետազոտողները հույս ունեն, որ ավելի խորը շերտերում պեղումները կբացահայտեն նեանդերթալցիների գաղտնիքները կամ նույնիսկ նրանց թաղումները, ինչը վերջնականապես կպարզի, թե ինչպես են ապրել մեր Երկրի վերջին նեանդերթալցիները:

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
122116.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
88515.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
89615.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
202108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
186308.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
107006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
276702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
281601.11.2026, 16:43