«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում դպրոցում հիջաբների արգելքի խնդիրը սկսվել ա մի 15 տարի առաջ։ Այն ժամանակ մի քանի ժամում փողոց դուրս եկան մոտ 10 հազար մարդ, ինչը այդ երկրի համար աննախադեպ կազմակերպվածություն էր։
Այդ ժամանակ իշխանությունը հասկացավ 3 բան՝
1. Ալլահշուքյուր Փաշազադեն չի վերահսկում կրոնական իրավիճակը երկրում։
2. Կա մոբիլ ու ինքնակազմակերպվող մեծ խումբ, որը իշխանության վերահսկողությունից դուրս ա։
3. Հավատացյալները որպես պասիոնար ուժ ավելի վտանգավոր են, քան ընդդիմությունը։
Բունտը ճնշելուց հետո շատ արագ նախաձեռնեցին փոփոխություններ՝
1. Նախաձեռնեցին օրենսդրական փոփոխություններ, էլ ավելի սահմանափակելով կրոնական կազմակերպությունների գործունեությունը։
2. Ստեղծեցին Պետական կրոնական կոմիտե, որը փաստացի վերցրեց Ալլահշիւքյուր Փազադեի ձեռքից ղեկը և հիմնական լծակները։
3. Փակեցին արտասահմանից ֆինանսավորվող մշակութային-կրոնական և այլ կառույցներ, ինչպես և արգելեցին դրսում սովորած հոգևորականներին գործունեություն ծավալել երկրում։
Դրան մի քանի տարուց հաջորդեցին Նարդարանի դեպքերը, երբ փաստացի քաղաքական իսլամը դուրս եկավ ընդհատակից։ Ձերբակալությունների մեծ ալիքից հետո ցանցը կրկին անցավ ընդհատակ, ինչը ոչ պակաս ռիսկ էր իշխանության համար, որովհետև դարձնում էր այն անտեսանելի ու անվերահսկելի։
Քեյսեր եղել են և դրանից հետո։ Օրինակ՝ Գյանջայի ցույցերը, իրանական կենտրոնների փակումը և այլն։
Հիմա ականատես ենք լինում հերթական փուլին, երբ պաշտոնյաները բառացի ասում են նույն տեքստերը, ինչ 15 տարի առաջ, իրավապահները նույն արձագանքն են տալիս, հավատացյալներն էլ նույն պահանջը ներկայացնում։ Միակ հետաքրքիր տարբերությունը, որ նախորդ անգամներ հիմնական մեղավոր կարգվում էր Իրանը, այս անգամ ցանկին ավելացավ Թուրքիան։
Ադրբեջանա-թուրքական էս խռոված փոխհրաձգություններն էլ նոր բան չեն, էլ քրդերի ֆինանսավորում ենք տեսել, էլ գյուլենիստների թաքցնել, էլ գազի գնի կռիվներ, մի խոսքով։ Կարևորը մենք զգոն լինենք, որովհետև ամեն նման սոցիալական սրման ժամանակ Ադրբեջանի ներսում հետո արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36