«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան
![]() 293 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 21:12 Դատարանը քննում է մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանից մեծ ակնկալիքներ ունի, քանի որ, իր կարծիքով, գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է։ «452-րդ հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմը ապահովված չէ»,- ընդգծեց փաստաբանը։ «452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության, այսինքն՝ 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը է առաջադրված, դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը Հաջորդ հանգամանքը՝ օրենսդիրը շեշտադրում է օրինական ծառայողական և քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին՝ ենթադրյալ տուժողը, այսինքն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, տվյալ դեպքում՝ կիրակի օրով, եկեղեցական տոնին, նույն ժամին, նույն վայրում իրականացնո՞ւմ էր արդյոք օրինական ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարույթն իրականացնող մարմինը տա։ Եթե չի տվել, հետևաբար, արջի ծառայություն է մատուցել առնվազն տվյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին»,- նշեց Սարգսյանը։ |

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
1110:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
10809:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
12509:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
10009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
8909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
7409:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16002:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24601:06
