«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան
![]() 233 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 22:18 Դատարանը շարունակում է քննել Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կալանքի որոշումը քաղաքական է․ «Առջևում ընտրություններ են, ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, որ ընդդիմադիր քաղաքացիները կաղապարված լինեն դիրքորոշում հայտնելիս։ Գործ ունենք քաղաքական բռնաճնշման հետ, թեև այս երիտասարդը որևէ քաղաքական կողմնորոշում չունի՝ կուսակցական անձ չէ։ Այս ամենը պետական բռնաճնշում եմ համարում։ Ցավալի է, որ միջադեպը եկեղեցում է տեղի ունեցել։ Ինչո՞ւ պետք է զինված անձինք մտնեն եկեղեցի․․․ Անհասկանալի է՝ վարչապետը որպես պաշտոնյա՞ էր հանդես գալիս եկեղեցում․․․ Քննչականը որևէ հարցի սպառիչ պատասխան չի տվել»,- նշեց փաստաբանը։ Նա նաև հավելեց, որ խտրական խոսույթ են ծավալում իշխանության ներկայացուցիչները՝ դատապարտելով երիտասարդին․ «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով, մարդիկ հանգիստ կանգնգնած աղոթում էին, ու ինչու իրարանցում եղավ։ Սա հակաեկեղեցական քարոզչության հետևանքն է»։ |

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
1110:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
10809:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
12509:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
10009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
8909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
7409:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16002:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24601:06
