«Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին»․ Տիգրան Աթանեսյան
![]() 177 Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ., 16:12 Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «18 տարեկան երեխայի կալանավորումը չի կարող չառաջացնել մարդկանց վրդովմունքը և բացասաբար չանդրադառնալ իշխող ուժի վարկանիշի վրա: Հետևաբար՝ տրամաբանությունը հուշում է, որ կալանավորում չպետք է լիներ, սեփական ստոր անձի վախկոտությունը կթեթևացվեր, օրինակ, տնային կալանքով և վաղը բոլորը կմոռանային այդ գործի մասին: Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին՝ նախընտրական քարոզարշավին հնարավորինս բացառելու նման երևույթները իշխանական խմբակի հանդեպ և, ինչն ավելի կարևոր է, հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի իրական ընտրություն Հայաստանում չի կարող լինել ու երբեք չի լինելու: Դրան կա պարզ բացատրություն՝ Հայաստանը հանրապետություն չէ, երբեք այդպիսին չի եղել և մոտակա տասնամյակներում չի լինելու: Հայաստանը խանություն է՝ պետության և հասարակության բոլոր իր շերտերով և բջիջներով: Հակառակը պնդելը ինքնախաբեություն է կամ խաբեություն: Խանություններում իշխանությունը փոխվում է այլ եղանակով և այլ մեթոդներով: Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան |

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
1110:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
10809:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
12509:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
10009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
8909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
7409:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16002:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24601:06
