«Երկաթուղու հարցի ձախողումը նաև ազգային շահը կուսակցական շահին ստորադասելու հետևանք է». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական երկաթուղու կոնցեսիան փոխելու առաջարկը, դրան Ռուսաստանի արձագանքը լուրջ մտավախություններ են առաջացնում։ Ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները որևէ պետության զիջելն աններելի սխալ է, որն արել ենք ու շարունակում ենք անել։ Հայաստանի նկատմամբ շանտաժի լեզուն կարող է անընդհատ շարունակվել, նույնիսկ կոնցեսիայի ժամկետի ավարտից հետո։ Ենթադրենք, 2038թ․ է, կոնցեսիայի ժամկետը լրացել է և Երևանը չի ցանկանում այն երկարաձգել։ Մոսկվան նույն կերպ կարող է խոսել գազի գնի թանկացումից, իր շուկայում հայկական ապրանքների համար խոչընդոտներ ստեղծելուց և այլ գործիքակազմից։ Այնուամենայնիվ, պետք է գտնել եղանակներ «Հայկական երկաթուղին» պետությանը վերադարձնելու կամ մասնավոր հայ-ռուսական ընկերությամբ փոխարինելու համար, քանզի «Ռուսական երկաթուղիների» սանկցիաների տակ լինելը խոչընդոտելու է առաջիկա տարածաշրջանային ապաշրջափակման դեպքում Հայաստանի հնարավորությունները։
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս նաև Հայաստանի իշխանությունների կարևոր, ռազմավարական խնդիրները լուծելու անընդունակությունը, երկար պլանավորման անկարողությունը։ Եթե կառավարությունը բանակցում էր խաղաղության ու ապաշրջափակման շուրջ, ապա այս սցենարը պետք է հաշվարկեր և դեռ մի քանի տարի առաջ ռուսներին համոզեր վաճառել կոնցեսիան։ Ավելին, այդ ընթացքում հակառուսական հռետորաբանություն չպետք է թույլ տար, չպետք է նաև գնար Հայկական էլեկտրական ցանցերի պետականացման ճանապարհով։ ՀԷՑ-ը, մեծ հաշվով, Կիպրոսում գրանցված հայկական կապիտալին պատկանող ձեռնարկություն է, որի պետականացման գործընթացը, սակայն ներկայացվեց որպես հակառուսական քայլ և Մոսկվայում հենց այդպես էլ ընկալվեց։ Կարծում եմ, որ Երկաթուղու հարցի ձախողումը նաև ազգային շահը կուսակցական շահին ստորադասելու հետևանք է։
Մեկ այլ ռազմավարական սխալ էր ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Այս անօգուտ օրենքը, որի նպատակը միայն Ռուսաստանին գրգռելն է, ևս խանգարել է երկաթուղու շուրջ կառուցողական զրույցին։ ԵՄ անդամակցելու համար ավելի նպատակահարմար է իրականացնել Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերը, որում կառավարությունը լրջորեն կաղում է, քան թե ոչինչ չասող ակտեր ընդունել։
Լուծումներ, շատ փոքր հավանականությամբ, դեռևս կան։ Բացատրել, որ ռուսական պետական ընկերության նկատմամբ սանկցիաներն ապաշրջափակման պարագայում Հայաստանին զրկելու են տարբեր հնարավորություններից, քննարկել հայաստանյան և ռուսաստանյան կապիտալով մասնավոր ընկերության ստեղծման և կոնցեսիան նրան փոխանցելու սցենարը։ Այլ սցենարները, ցավոք, ավելի տխուր են»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
187Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
536Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
24312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
23512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
49411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25411.08.2026, 16:54