««Կլորացված գինը» գրեթե միշտ աշխատում է սպառողի դեմ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում 90-ականներին լումայի անհետացումը ներկայացվեց որպես տեխնիկական մանրուք։ Իրականում դա քաղաքական որոշում էր՝ լուռ ընդունում, որ ինֆլյացիան կոտրել է արժեքի չափման հիմքը։
Այսօր, երբ կրկին խոսվում է տնտեսական զարգացման մասին, արժե տալ մի պարզ հարց․ ինչո՞ւ ենք մենք ապրում առանց մանրի։
Լումայի բացակայությունը ոչ միայն պարզեցնում է հաշվարկը։ Այն նաև լեգիտիմացնում է «կլորացված» գները։
Իսկ «կլորացված գինը» գրեթե միշտ աշխատում է սպառողի դեմ։
Սա մանր հարց չէ։ Սա ամենօրյա միկրոգնաճ է, որը ոչ ոք չի հաշվարկում, բայց բոլորը վճարում են։
Ուստի հարցը շատ ավելի խորն է՝ պետությունը պաշտպանո՞ւմ է արժեքի ճշգրտությունը, թե՞ հաշտվել է դրա խեղաթյուրումների հետ։
Առաջիկա ընտրություններին գնացող ուժերի համար սա պարզ թեստ է․ կտեսնե՞ն այս խնդիրը, թե՞ կշարունակեն խոսել միայն մեծ թվերով՝ անտեսելով փոքր, բայց իրական կորուստները»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
187Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
536Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
24312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
23512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
49411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25411.08.2026, 16:54