«Եթե վարչապետ չընտրվեք՝ ո՞ւր եք հայտնվելու»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, ասում եք, որ եթե դուք վարչապետ չընտրվեք, մենք՝ լրագրողներս, 4 ժամ հետո մնալու ենք անգործ, հայտնվելու ենք ֆայլաբազարում։ Իսկ մտածե՞լ եք, եթե վարչապետ չընտրվեք՝ դուք ո՞ւր եք հայտնվելու։ Ձեր ընդդիմախոսներն, օրինակ, ասում են՝ բանտում․ նման հեռանկար պատկերացնո՞ւմ եք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ հարցրեց լրագրողը։
«Ես իմ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել եմ, այնպես որ, ինձ ոչ մի բանով չեք զարմացնի։ Ես գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ եմ եղել, Հայաստանի Հանրապետությունան առնվազն 4-5 քրեակատարողական հիմնարկում եղել եմ, այսինքն, նկատի ունեմ՝ կյանքում այդպիսի իրավիճակներ շատ քիչ կան, որում ես չեմ եղել, այնպես որ, որևէ մեկն ինձ այդ խոսույթներով չի զարմացնի»,- ասաց Փաշինյանը։ «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ ես մի բանի մասին խոսելիս գիտեմ ինչի մասին եմ խոսում, իսկ բազմաթիվ մարդիկ այդ նույն բանի մասին խոսելիս չգիտեն ինչի մասին են խոսում, որովհետև իրենք այդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց, իսկ ես ինչի մասին խոսում եմ՝ գիտեմ ինչի մասին եմ խոսում»,- հավելեց վարչապետը։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37