«Հայաստանի շուրջ շատ մեծ ուժեր կան, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամարտահայտությամբ»․ Մարգուս Ցահքնա
![]() 199 Այսօր, 14:30 Հայաստանի շուրջ շատ մեծ ուժեր կան, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ «Դուք ունեք ընտրություններ առաջիկայում, անաչափ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն ժողովրդավար, թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ շատ մեծ ուժեր կան Հայաստանի շուրջ, Ռուսաստան և ուրիշներ, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Սա է այն ուղին, սա է այն հիմքը, որի արգասիքը լինելու է թափանցիկությունը։ Միայն թվայնացման մասին չէ խոսքը, այլ թե ինչպես կարող է ժողովուրդը իր անկախությունը վայելել, ինչպես է ձեր պետական ոլորտը վերափոխվում, ինչպես է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարել, ինչպես պետք է լծակները պահել, որ ամեն մարդ ով ուզում է պետական բարիքներ ստեղծելու ծառայությունների բաժին լինել, ինչպես պետք է լծակները ճիշտ օգտագործել։ Ավելի քան 20 տարի է մենք այս փորձառությունը ունենք»,- հավելել է նա։ |

«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
2016:12
«Մենք նրանց կստիպենք փոխհատուցում վճարել»․ Խամենեիի հանձնակատար
3316:10
«Եթե մեզնից կախված լինի իշխանափոխությունը, պատրաստ ենք համագործակցության». Ագնեսա Խամոյան
5916:00
«Մի փորձեք Նիկոլից սլաքների մի մասը թեքել մեր կողմ»․ Սևակ Նազարյան
8015:54
«Նայե՛ք նրանց ուշադիր». Նարինե Մկրտչյան
14715:24
«TRIPP-ի շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11515:00
«Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն օգնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը». լրագրողը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
18814:54
«Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
20714:42
