Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Գագիկ Ծառուկյանը կգործի ըստ իրավիճակի»․ Հակոբ Բադալյան

«Գագիկ Ծառուկյանը կգործի ըստ իրավիճակի»․ Հակոբ Բադալյան
154
Այսօր, 16:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրմյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանը բացառում է գործակցությունը ՔՊ հետ, ասելով, որ, եթե խորհրդարանում ձայների հարցը լինի վճռորոշ, ապա որևէ դեպքում ձայն չեն տա ՔՊ համար:

Միաժամանակ նա ասել էր, որ կողմնակից չէ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, իսկ Սամվել Կարապետյանի վարչապետության հարցը՝ կքննարկի:

Այս հայտարարությունները զուտ ինֆորմացիոն տեսանկյունից լիովին հասկանալի են: Բայց դրանք արդյո՞ք լիովին արտահայտում են այն վարքագիծը, որ կդրսևորի Գագիկ Ծառուկյանը, երբ հայտնվի կոնկրետ իրավիճակում:

Թերևս՝ ոչ: Գագիկ Ծառուկյանը կգործի ըստ իրավիճակի, հետևաբար ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին կլինի իրավիճակը խորհրդարանի ընտրության արդյունքում, ուժերի ինչ հարաբերակցություն կլինի իշխանության և հիմնական առաջատար ընդդիմադիր թիմերի միջև»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան