Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»․ Լևոն Զուրաբյան

«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»․ Լևոն Զուրաբյան
159
Այսօր, 16:12

«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»,- ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինք չստեղծելու թեման՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ են տարել և շատ մոտ էին դաշինքի կնքմանը։ «Դուք գիտեք, որ մենք 2 տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, երբ դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել ասպարեզում։ Իսկ երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր և հասկանալի դարձավ, որ եթե նման բևեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ։ Մեր կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ: Ըստ երևույթի իրենց հաշվարկներն ուրիշ ուղղությամբ գնացին, ուրիշ ստրատեգիայի կողմնակից են, ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների վրա են փորձում կառուցել իրենց ստատեգիաները»,- շարունակեց Զուրաբյանը՝ նշելով, որ հարգում են այդ որոշումը։ «Ի վերջո նույն գործն ենք անում՝ ազատել երկիրն ազգակործան պատուհասից»,- եզրափակեց նա:

«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»․ Լևոն Զուրաբյան