Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«TRIPP-ի շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու»․ Արարատ Միրզոյան

«TRIPP-ի շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու»․ Արարատ Միրզոյան
134
Այսօր, 15:00

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների և ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում։ Հուսանք՝ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք շինարարական փուլ։ Եվ ահա այստեղ է, որ մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու՝ և համաձայնությունը, և նախագիծը մեծ հաշվով ամբողջապես երկկողմ է, նկատի ունեմ Հայաստանը և ԱՄՆ-ն։ Բայց շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու և ըստ էության, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում»,- նշել է նա։

«TRIPP-ի շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու»․ Արարատ Միրզոյան