«Եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»․ Արթուր Ավանեսյան
![]() 321 Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ., 19:06 «Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը, ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը։ «Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ։ Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար, խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով։ Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն, դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է»,- ընդգծել է Ավանեսյանը։ |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
13600:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
152Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
183Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
161Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
187Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
137Երեկ, 22:30
«Պատմական Արևմուտքի գերիշխանությունը պահպանվում է միջազգային հաստատություններում». Լավրով
174Երեկ, 22:21
«Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
208Երեկ, 22:12
