Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հեղեղատարների անանցանելիությանը նպաստում են շինհրապարակներում տեղադրված բետոնհանգույցների քիմիական հետևանքները». Րաֆֆի Ասլանյան

«Հեղեղատարների անանցանելիությանը նպաստում են շինհրապարակներում տեղադրված բետոնհանգույցների քիմիական հետևանքները». Րաֆֆի Ասլանյան
124
Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ., 23:54

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետը ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում, թեև շատ լավ գիտի պատճառները։ Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են, քանի որ հեղեղատարների անանցանելիությանը մեծապես նպաստում են Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների թունավոր, քիմիական հետևանքները, որոնք հեռացվում են այդ հեղեղատարներով։ Արդեն տևական ժամանակ խոսում եմ այդ բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։ Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած շահադիտական կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան