«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
![]() 257 Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ., 23:56 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։ Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։ Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։ Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եվրոպայից ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ են արտաքսելու․ այդ երկրների թվում է նաև Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան
3418:18
«Հայաստանի Հանրապետությունը վերափոխվում և դառնում է ուրախ պետություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8218:06
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
8117:54
«Սառել ա, բայց շատ համով քյաբաբ ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10217:36
«Դուք մանր գողցողներ եք»․ Նիկոլ Փաշինյան
15915:42
«Իրենց բոլոր մեղքերը հիմա էլ փաթաթում են ՌԴ-ի վզին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
19715:36
«Քարոզարշավը թեժացավ իշխող ուժի հիստերիայից»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
20015:30
«Պետք է բոլոր ջանքերն ուղղել Z փազլի ուղղությամբ»․ Վահե Սարգսյան
11314:48
