«Ե՞րբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը»․ Գառնիկ Դանիելյանը դիմում է պատկան մարմիններին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։
Որոշ տեղերում նույնիսկ դեֆիցիտ է առաջացել։ Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը։
Նկատենք, որ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր։ Ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ։
Հայաստանում հեղուկ գազի գնի տատանվող գնային քաղաքականությանն անդրադառնում եմ պարբերաբար՝ կոչ անելով պատկան մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քայլեր ձեռնարկելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետազոտության իրականացում, որով կպարզվի՝ բնակա՞ն են թանկացման պատճառները, թե՞ կան ընկերություններ, որոնք այնքան էլ «արդար կանոններով» չեն խաղում։
Եթե խնդիրը, ինչպես իրենք են ներկայացնում բոլոր նման դեպքերում, միայն մատակարարման մեջ է, հնարավոր չէ՞ վերահսկելի դարձնել տեղափոխումը, սահմանային ուշացումները։
Շուկայի կարգավորումը, պատշաճ մատակարարման ապահովումը Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեին։
Մինչդեռ, բարձիթողի վիճակը հանգեցնում է դիզվառելիքի շարունակական արհեստական թանկացումների, որից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ տքնաջան աշխատող մեր քաղաքացիները։
Հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՏՄՊՊՀ-ին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54