«Գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչդեռ ներկայումս ոլորտը ազատված է հարկերից։
Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները։
Հարկային բեռի զգալի աճը, իր հերթին, կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը անխուսափելիորեն կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Այս ամենը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազեցմանն ու ընդհանուր բարեկեցության վատթարացմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն՝ առնվազն 10 տարով հետաձգելով գյուղոլորտի հարկման պահանջը։ Դա հնարավորություն կտա ոլորտը զերծ պահել ռիսկերից և խուսափել սոցիալ-տնտեսական հետևանքներից»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
27203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
27003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
30703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
32803.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
28903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
98102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
37901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
125501.09.2026, 18:06