Ռուսաստանը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։
Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։
Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաև՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար և այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։
Այսինքն՝ թափոններն այլևս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, և դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների և պետական ծառայողների անշարժ գույքի և ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը և այլն»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72111.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54