Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
219
Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ., 18:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել են Գյումրի։

Նախատեսվում է, որ երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կզբոսնի քաղաքում, այնուհետև Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որին նա ներկա կլինի։

Գյումրի են ժամանել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ