«Սրանով է պայմանավորված եվրոպական երկրի մուտքի արտոնագիր ստանալու մարմաջը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։
Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։
Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջսնիկների» շարքը։
Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։
Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։
Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում՝ նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների բնական քաղցրությունը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ»։

«Սա հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին»․ Արթուր Խաչիկյան
616:30
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո
3316:23
«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4415:30
«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
5113:54
«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան
4713:12
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
5512:24
«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան
5711:48
«ՀՀ-ի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար երկիր»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5711:36