«Հանրությանը փորձ է արվելու համոզել, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն՝ Հայաստանից»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։
Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է։
Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։
Այսինքն, քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը, այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։
Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։
Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։
Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։
Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։
Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։
Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։
Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։
Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։
P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո»:

«Տելեկոմների կնքած պայմանագիրն ի՞նչ ռիսկեր է առաջացնում»․ Գևորգ Գրիգորյան
6701:24
Առաջին փուլով ԱՄՆ-ն ապասառեցնում է իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ
136Երեկ, 23:40
Իրանը բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար
118Երեկ, 21:53
«Պետական ո՞ր մարմիններն են գնահատել գործարքի անվտանգային բաղադրիչը»․ Դավիթ Անանյան
83Երեկ, 10:12
««Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան». Վահե Դավթյանն
10522.06.2026, 21:48
Բենզինի վաճառքն արգելված է ռուսական առցանց խանութներում
17622.06.2026, 20:53
ԱՄՆ-ն 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
17122.06.2026, 19:09
«Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից». Զախարովա
18422.06.2026, 18:23