«Որևէ հայտագիր չի փոխանցվել, եղել է բանավոր զրույց․ այժմ արձակուրդում եմ»․ Գուրգեն Արսենյան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Հայաստանում է, քանի որ արձակուրդում է գտնվում։ Այս մասին «Նյուզ»-ի հետ հետ զրույցում նշել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խորհրդակցությունների նպատակով Հայաստան է եկել։
«Մեկ տարի և 7 ամսվա ընթացքում որոշեցի, որ կարող եմ ինձ թույլ տալ իմ անցած տարվա արձակուրդն իրացնել»,- նշել է դեսպանը։
Հարցին՝ ԱԳՆ–ում որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում ունեցած հանդիպման առնչությամբ, նա պատասխանել է. «Ես արձակուրդում եմ, չեմ աշխատում»։
Հիշեցնենք, որ դեսպանը ՌԴ արտգործնախարարություն էր կանչվել օրեր առաջ, Երևանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հնչեցրած հայտարարությունների առնչությամբ։ Ինչպես ՌԴ ԱԳՆ–ն էր հայտնել, նրան հաղորդվել էր «Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ամբիոն տրամադրելու անընդունելիության մասին»։
Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է միայն զրույց, իրեն բողոքի նոտա չի հանձնվել։
«Ռուսաստանի կողմից մեզ որևէ հայտագիր չի փոխանցվել։ Եղել է բանավոր զրույց, որի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ–ն»,- նշեց դեսպանը։

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան
6103:06
«Թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին»․ Արմենակ Դանիելյան
6802:06
«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
7400:12
«Ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6600:00
«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
60Երեկ, 23:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
353Երեկ, 23:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
68Երեկ, 23:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
84Երեկ, 22:42