Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ահազանգեր ենք ստանում, որ քո բաշիբոզուկներն ամեն ինչ անում են, որ վախի մեջ պահեն ժողովրդին»․ Արման Թաթոյան

«Ահազանգեր ենք ստանում, որ քո բաշիբոզուկներն ամեն ինչ անում են, որ վախի մեջ պահեն ժողովրդին»․ Արման Թաթոյան
101
Այսօր, 00:30

«Ո՞վ ես դու ընդհանրապես, Նիկո՛լ, ո՞վ ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին։

Համարյա ամեն օր ահազանգեր ենք ստանում, որ քո բաշիբոզուկներն ամեն ինչ անում են, որ վախի մեջ պահեն մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին վախեցնելով՝ հեռու պահեն ընտրություններից։ Ինչ-որ ջրի տեսուչ կոչվող մարդիկ գնում են տներ, ցուցակներով, ցուցադրաբար ճշտումներ են անում՝ ում օգտին են քվեարկելու, ու եթե հանկարծ պարզվում է՝ իշխանության օգտին չեն քվեարկելու, հատուկ նշում են անում և վախի զգացում առաջացնում․․․ Զանգում եք աշխատավայրեր, ուսման վայրեր, սպառնում մարդկանց։ Ուսուցիչներին գազելներով բերում եք ձեր հավաքներին․․․ Ի՞նչ նախկին, 40 անգամ ավելի շատ նախկին ես․․․»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կոչ անելով չվախենալ, ընտրությանը մասնակցել և ընտրություն կատարել հանուն երկրի շահերի։

Աղբյուրը`   Արման Թաթոյան