«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանկապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի գյուղերից մեկում, սակայն հանցագործներն այժմ ազատ շրջում են։ Սկզբում քրեական գործ է հարուցվել, հանրային քրեական հետապնդում է իրականացվել 1965 թ․ ծնված Ա․ Վանեսյանի և Ռ․ Եսայանի նկատմամբ, սակայն Տավուշի մարզի դատախազ Գ․ Հակոբյանի որոշմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։
Այս մասին ահազանգում է տուժող աղջկա հարազատներից մեկը։
Ըստ հարազատի՝ այդ ժամանակ 14-ամյա աղջիկը ցուցմունք է տվել, մասնակցել է դեպքի վայրի զննությանը և մանրամասնել դեպքի հանգամանքները։
«Երեխան փորձեց ապացուցել տեղի ունեցածը, բայց տեր չուներ, ահաբեկված էր։ Մայրը մահացած էր, իսկ հայրը հետագայում հրաժարվեց երեխայի խնամակալությունից։ Սկզբում նա ցուցմունք էր տվել, պատմել էր դպրոցի տնօրենին, սակայն հիմա հրաժարվում է խոսել այդ թեմայով։ Երեխան այժմ գտնվում է խնամքի կենտրոնում։
Ինչքան գիտենք, նրան առանց փաստաբանի 4 ժամ հարցաքննել են։ Հարցաքննությանը մասնակցել է նաև Բերդի համայնքապետարանի սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցը, որը, մեր տեղեկություններով, գործով անցնող մեղադրյալներից մեկի բարեկամն է՝ Ա․ Եսայանը»,– նշեց հարազատը։
Մեզ դիմած քաղաքացու խոսքով՝ Վեդիի դեպքից հետո կարծում են, որ եթե հետամուտ լինեն, այս դեպքն էլ կարող է բացահայտվել։
«Ուզում եմ մտածել, որ այս գործը ևս հնարավոր է վերաբացել։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ Երեխան ճանաչվել է տուժող, սակայն 2024 թվականին գործը կարճվել է։ Եթե լավ փաստաբան լինի, ամեն ինչ կբացահայտվի»,– նշել է քաղաքացին՝ հավելելով, որ իրականացված քննության նկատմամբ վստահություն չունեն։ Նրանք փորձել են նաև բողոքարկել դատախազի գործողությունները, սակայն իրենց ասել են, որ նման իրավասություն չունեն։
Տրամադրվել են նաև այլ տվյալներ, որոնք չենք հրապարակվում՝ ելնելով երեխայի լավագույն շահից»։

«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
112118.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
93918.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
112213.05.2026, 22:06
«Գիշերային թիթեռնիկին» ծեծող տղամարդը հայտնել է, որ իրենից կողոպտել են 1 մլն 460 հազար դրամ
124311.05.2026, 20:36
«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
130608.05.2026, 00:30
Ինդոնեզիայում զույգին մտրակի 100-ական հարված են հասցրել առանց ամուսնանալու սեռական հարաբերություն ունենալու համար
893112.04.2026, 23:26
«Արան պապադ ա», «***եմ ***դ». սկանդալ Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի միջև (տեսանյութ)
298126.03.2026, 19:30
Շվեդիայում 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու վաճառելու մեջ
1776617.02.2026, 23:37