Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»
![]() 130 Այսօր, 09:24 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 16-ին՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։ Բեմում կլինի նաեւ Afrojack-ը։ Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է, հովանավորների թվում է նաեւ Էվոկաբանկը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գեւորկյանը։ Ի դեպ, ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում՝ համերգներ եւ տոնակատարություններ, եւ այս շարքը ձգվելու է մինչեւ հունիսի 7-ը։ Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու՝ Գինու փառատոն են անելու։ Նպատակը պարզ է՝ մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան եւ ընտրեն իշխող ուժին, որն իրենց կյանքը տոնի է վերածել: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո»։ |

«Ուկրաինայի վերականգնումը կտևի 20 տարի»․ Ռուբիո
5810:19
«Որ աշխատանք չունեք, բա ինչո՞վ եք վաստակում կյանքի համար»․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն (տեսանյութ)
3510:12
«Արցախցին պետք է ապրի Արցախում»․ Վարդան Ղուկասյան
8410:06
«ԵԱՏՄ-ական ՀՀ-ն գլխավորելու՝ Փաշինյան Նիկոլի և ընդդիմության շանսերը գրեթե հավասարվում են»․ Կարեն Հեքիմյան
9009:54
«Թայվանի հարցի սխալ կարգավորումը կարող է բախում առաջացնել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև»․ Սի Ցզինպին
13109:48
«Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների վրա»․ Տիգրան Աբրահամյան
9609:42
Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել․ «Հրապարակ»
12409:30
Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»
12809:24
