Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Բանակցություններում դիրքդ ամուր է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, ոչ թե զիջում»․ Վարուժան Գեղամյան

«Բանակցություններում դիրքդ ամուր է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, ոչ թե զիջում»․ Վարուժան Գեղամյան
86
Այսօր, 03:06

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Միանգամայն սպասելի կերպով մեր անմիջական հարևան Իրանի դեմ պատերազմի թեման լիարժեք կերպով կորավ հայաստանյան հանրային օրակարգից, սակայն դրա ազդեցությունը ոչ մի տեղ չի գնացել, հակառակը՝ ուժեղացել է (խանութ մտնելիս դուք հենց դրա հետ եք առնչվում՝ տեսնելով թանկացող ապրանքների գնապիտակները):

Բայց հիմա մեկ այլ բանով կիսվեմ, որ երկու կարևոր հետևության հնարավորություն է տալիս:
Ամերիկյան մեդիաները, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նշում են, որ Իրանը շարունակվող բանակցությունների ֆոնին ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ ճիշտ հակառակը՝ հասցրել է վերականգնել պատերազմի առաջին շաբաթներին իր ունեցած կորուստների մեծ մասը (այդ թվում՝ հրթիռային կայանները)՝ այդպիսով մեծացնելով իր դիմադրողականության պաշարը:

Հետևություն 1. բանակցություններում դիրքդ պինդ է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, այլ ոչ թե զիջում:

Հետևություն 2. ոչ մի բան չի ավարտվել մեր տարածաշրջանում:

Սա հատկապես ակտուալ է, երբ հիշում ես, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքում, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը հայտարարեց, որ կբանակցեն, որ ադրբեջանցիները դուրս գան:
Դուրս չեկան, ավելի խորացան ու ռազմավարական մակարդամում պատրաստվում են էլի խորանալուն»: