Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների վրա»․ Տիգրան Աբրահամյան

«Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների վրա»․ Տիգրան Աբրահամյան
101
Այսօր, 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ գործող կառավարիչը փորձի իր խոսքին ու պահվածքին վստահության իմիտացիա հաղորդել, միևնույն է՝ պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ նրա մշտական ուղեկիցը։
Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների և հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա։
Այս իրողությունների պայմաններում կապիտուլյանտի ատելությունը հաղթողների, պայքարի մարտիկների և անվտանգություն բերած խորհրդանիշների նկատմամբ կտրուկ սրվել է, ինչը շարունակաբար բերում է անհավասարակշիռ պոռթկումների»։