Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, և ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:
Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ՝ ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։
Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին և թեմաներին երբևէ չեն խառնվել, հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որևէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում, չխառնվելը որակում է իբրև իր դեմ սաբոտաժ, հետևաբար՝ փոխանցում են վարչապետի հրահանգը՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ «սև ցուցակում» եք հայտնվում»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
173Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
501Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
22812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
47411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
70011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
24711.08.2026, 16:54