«ԵԱՏՄ-ում Հայաստանի հեռանկարների հարցը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում». Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԵԱՏՄ-ում Հայաստանի հեռանկարների մասին խոսելիս նշել է, որ ներկա իրավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ «Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Կրկնում եմ, մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- նշել է նա «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում։
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում երկիրը բառացիորեն ծաղկել է, աճել է նրա կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ «Այս ամենը տեղի է ունենում հիմնականում ԵԱՏՄ-ին անդամակցության կողմից տրամադրվող տնտեսական արտոնությունների շնորհիվ։ Ոչ ոք չի կարող դրանք փոխարինել Հայաստանի համար», - ասել է նա։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
173Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
501Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
22812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
47411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
70011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
24711.08.2026, 16:54