«Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի»․ Սուրեն Սուրենյանց
![]() 93 Այսօր, 15:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի. Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի՝ նվազեցնելով հայ-ռուսական կապերի խորությունն ու որակը։ Արևմուտքի հրահանգով փաշինյանական կլանը հայաթափեց Արցախը՝ այնտեղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու համար՝ Արցախում և Սյունիքում ռուսական ազդեցության չեզոքացման համար, քանի որ Փաշինյանը հանուն սեփական աթոռի Արցախը վաճառեց Իլհամ Ալիևին, իսկ Սյունիքի բանալիները՝ դե-ֆակտո Զանգեզուրի միջանցքը, իսկ դե-յուրե ԹՐԻՓՓ-ը տրամադրեց ԱՄՆ-ին, այսինքն՝ Հարավային Կովկասում ուժեղացրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի ներկայությունը։ Չմոռանանք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին ԵՄ դիտորդներին, իսկ ռուսական ուժերը դուրս բերվեցին Զվարթնոց օդանավակայանից։ Ախալքալաք–Կարս երկաթուղին ոչինչ չի տալու Հայաստանին, քանի որ մինչ այդ էլ Հայաստանը կարողանում էր ապրանքներ արտահանել Թուրքիա և Թուրքիայից ապրանքներ ներկրել՝ Վրաստանի տարածքով, այսօր էլ հայկական բիզնեսը պետք է օգտվի Վրաստանի տարանցիկ հզորություններից՝ հայ-թուրքական սահմանը դեռ մնում է փակ։ Անգամ եթե հայ-թուրքական սահմանը բացվի Հայաստանի աղքատ և փոքր տնտեսությունն ոչինչ չունի առաջարկելու ու արտահանելու Թուրքիա, իսկ թուրքական 90 միլիոնանոց տնտեսությունն ու թուրքական բիզնեսը՝ պետության ու հատուկ ծառայությունների հրահանգով էքսպանսիա է իրականացնելու ՀՀ-ում՝ գնելով գործող և չգործող գործարաններ, անշարժ գույքեր և հող՝ այնտեղ թուրքերին բնակեցնելու համար։ Նույնը տեղի է ունենալու, եթե բացվի հայ-ադրբեջանական սահմանը՝ Ադրբեջանն ունի նավթագազային ռեսուրսներ ու տասնյակ միլիարդավոր բյուջե՝ Հայաստանում սեփականություն գնելու ու այստեղ ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ ՔՊ-ականները Հայաստանը տանում են դեպի թուրքական աշխարհ՝ այսինքն նոր կործանում և նոր Դեր Զոր, սակայն դա ներկայացնում են գեղեցիկ փաթեթավորմամբ, քանի որ ցանկանում են ամեն գնով հունիսին հաղթեն ու մնան իշխանության։ Ի դեմս Փաշինյանի ու ՔՊ-ի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ-ում ունեն ռազմավարական դաշնակիցներ, շահերի լոբբիստներ և թիմ, որ պատրաստ է խզել հայ-ռուսական ու հայ-իրանական կապերն ու Հայաստանը վերածել գեոպոլիտիկ բախման թեժ կետի՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ ՌԴ-ն արդեն մի քանի անգամ կոշտ մեսիջներ է հղել փաշինյանական կլանին ու Մոսկվան չի պատրաստվում հանգիստ դիտել, թե ինչպես են Հայաստանը վերածում հակառուսական պլացդարմի և տնտեսական պատժամիջոցներից որոշներն արդեն գործի են դրված՝ ՀՀ-ից ծաղիկների, ալկոհոլի արտահանումը ՌԴ ժամանակավորապես փակ է։ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, թե ուր են Հայաստանը տանում ՔՊ-ականները՝ հունիսյան ընտրությունները ՔՊ-ից ՀՀ-ն ազատագրելու վերջին շանսն է»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի»․ Սուրեն Սուրենյանց
7615:24
«Ռուսական գազի արտոնյալ գինը ՀՀ-ի համար կարող է դառնալ շուկայական, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից». Պեսկով
12015:15
«Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը». Գառնիկ Դանիելյան
11915:00
«Ամեն օր 100 հազար ծաղիկներ փչանում են ջերմոցներում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
13813:12
«Էս տղեն հատուկ «դեբիլի» դասերի է գնացել». Արա Պողոսյան
259Երեկ, 22:42
«Բաց խոսենք՝ Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր». Արման Թաթոյան (տեսանյութ)
285Երեկ, 21:12
«Առաջիկայում սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
313Երեկ, 15:41
«Հայաստանի իշխանությունները պետք է ուշքի գան»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
35523.05.2026, 16:26
