«Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։
Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։
Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։
Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։
Ակնհայտ է, որ այս դեպքը ևս պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ այն պայմաններում, երբ մեր գյուղմթերքի զգալի մասը իրացվում է ռուսական և ԵԱՏՄ շուկաներում, անթույլատրելի են հարաբերությունները վնասող արտահայտություններն ու քայլերը։
Էկոնոմիկայի նախարարը, որն ասում էր՝ կգտնենք այլընտրանքային շուկաներ, հենց այս պահին ի՞նչ է առաջարկում ելակ արտահանողներին։
Սրանց համար քաղաքականությունը արկածախնդրությունների դաշտ է։ Մինչդեռ, ահռելի վնասներ է կրում մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին։
Հաշվի առնելով արդեն իսկ տեսանելի տնտեսական աղետը՝ լիահույս եմ, որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին կկատարեն ճիշտ ընտրություն»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
210Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
63313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
101612.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
38312.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32712.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
73611.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34511.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41810.10.2026, 13:12