«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում հարցը լուծեմ». Գագիկ Ծառուկյան

Հնարավորություն տվեք մեկ օրում հարցը լուծեմ. Ծառուկյանը՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կուսակցության անդամներն ու աջակիցները քայլերթ են անցկացնում Լառու մարզի Վանաձոր քաղաքում։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին Ծառուկյանն արձագանքել է. «Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի։ Մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջ է, որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկեր, աշխատավարձներ տան։ Ապրանքները հավաքած՝ փչանում են, չգիտեն՝ ինչ անեն, որտե՞ղ տեղավորեն»։
Ծառուկյանը լուծման ուղին տեսնում է հունիսի 7-ի ընտրություններում՝ կոչ անելով քվերկել 7-րդ քվեաթերթիկի օգտին։
«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում որոշումը կայացնեմ ու մի օրում լուծել հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ։ Էսօր հլը դեռ անդունդի եզրին ենք, տնտեսությունը, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ դատարկ-դատարկ խոսում են։ Էնքան գլուխ գովացին,թե խաղաղություն են բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ։
Ռուսաստանը, անձամբ նախագահը, հայտարարել է, որ հայերը, Հայաստանը, իմ բարեկամներն են, եղբայրներն են , եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում՝ դուք մտածեք»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
208Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
62613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100912.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
38112.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32612.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
73211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34411.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41710.10.2026, 13:12