Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է` ինչ ուզի, ոնց ուզի». Արա Արայան

«Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է` ինչ ուզի, ոնց ուզի». Արա Արայան
36
Այսօր, 22:30

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ են փրկում, ո՞ւմ ռեյտինգն են բարձրացնում ռուսները:
Պարզ իրավիճակ է:
Քարոզարշավը սկսվում ու թափ է հավաքում, բազմաթիվ հարցեր են ուղղվում իշխանությանը, պատասխան չկա, միայն հին ստեր են, որը մարդկանց մոտ միայն զզվանք է առաջացնում: Հասարակության մեջ գրեթե հականիկոլական կոնսոլիդացիա է ձևավորվում, մարդիկ հին ու նոր չեն նայում, արևմուտք, արևելք, հյուսիս ու հարավ չեն նայում, պարզապես զզվել են այս ամենից և ցանկանում են դուրս գալ զոնդաժից, մղձավանջից...
Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Նիկոլն էլ ամեն ինչ անում է, որպեսզի ՔՊ վարկանիշն իջնի...
Եվ հանկարծ, как гром среди ясного неба, Պուտինից սկսած ռուսական կողմից մտնում ու թեժացնում են հակառուսական էմոցիոնալ ֆոնը, ուղղակի спасение рядового Райна...
Քաջ գիտակցելով, որ դա միայն հակազդեցություն է առաջացնելու, այդպես արդեն եղել է 2021-ին:
Հիշում են ԵՏՄ-ն ու ԵՄ-ն, ծիրանն ու գազը, ծաղիկներն ու «Ջերմուկ»-ը: Սիմոնյան Մարգոն հայտարարում է, որ իր երակների մեջ հայկական արյունը չնչին է:) Մեր օխլոսը մինչ օրս չի էլ հասկացել, որ Սիմոնյան Մարգոն համաշխարհային մակարդակի ինֆորմացիոն ռեսուրս ստեղծած մարդ է, որ տիրապետում է ինֆորմացիոն բազմաթիվ հնարքների, գիտե մանիպուլացնել: Օխլոսը չի հասկանում, որ հայկական քոսոտ լրատվական դաշտում այս մակարդակի պրոֆեսիոնալներ ու ռեսուրսներ չկան և նման կարգի պրոֆեսիոնալները հենց այնպես նման բլթոցներ իրենց թույլ չեն տալիս: Օխլոսն ու քարոզիչները փրփրած հայհոյում են Մարգոյին, ռուսներին, էմոցիաներից ուղեղն ու բանականությունը մթագնում են, ղարաբաղցիների հետ թշնամի են դառնում նաև ռուսահայերը, իրենց ազգակից, բարեկամ, հարևան մարդիկ...
Հայկական պրիմիտիվ ուղեղը նարդուց ու բլոտից բարդ բան ընկալելու ունակություն չունի:
Էմոցիոնալ կոճակին սեղմիր ու մի կողմ քաշվիր, հայերն ամեն ինչ իրենց ձեռքով կանեն: Իրար կուտեն, ինչ պետք է կհանձնեն, ում հետ պետք է կթշնամանան: Այդպես բազմիցս է եղել, 1900 թվի սկզբներում դուրս ելան Օսմանյան կայսրության դեմ, իրենց երկիրը տվեցին թուրքերին ու քրդերին, 1988 ականներին ելան Ադրբեջանի դեմ, կորցրեցին Ադրբեջանը, որտեղ ազդեցիկ տեղ ու դեր էին զբաղեցնում: Այդքանից հետո, 2018-ին ելան ոտքի ու ցնծությամբ հանձնեցին սեփական երկրի մի զգալի մասը:
Նույն տեխնոլոգիան է, նույն կոճակը, սեղմում ու քաշվում են մի կողմ, մնացած կեղտոտ գործը հայերն անում են իրենց ձեռքերով:
Եվ ահա, ռուսները զգացին, որ իրենց թեկնածուին վտանգ է սպառնում և սրեցին էմոցիոնալ ֆոնը, սեղմեցին կոճակը...
Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է՝ ինչ ուզի, ոնց ուզի: Ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Սամվել Կարապետյանը, կամ ցանկացած այլ հայ մարդ Պուտինի հետ այնպիսի ընդհանուր հարցեր չի ունեցել, ընդհանուր խաղի մեջ չի եղել, նրանից կախման մեջ չի եղել ինչպես Նիկոլը:
Հայի հետին խելքը արթնանում է, երբ նա տիրապետում է իր էմոցիաներին, բայց արդեն ուշ է լինում, բանը բանից անցած...
Իսկ թե ինչ կլինի Պուտինի՞ց հետո, դա էլ մոտավորապես պարզ է: Պուտինը անմահ չէ, նա ոչ մի լուրջ համակարգ իր երկրում չի ստեղծել, իսկ համաշխարհային մեծ փոփոխությունները դեռ առջևում են: Մենք նման իրավիճակում հայտնվել ենք մոտ 100 տարի առաջ, երբ Ցարական Ռուսաստանը դադարեց գոյություն ունենալուց և Ցարից կախված հայությունը մնաց օդում...»:

Աղբյուրը`   Արա Արայան