Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մհեր Միրզոյանին կալանավորեցին 2 ամսով

Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մհեր Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով, «Ժողովուրդ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։
Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ:
Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տեսաուղերձը հրապարակելով՝ խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը:
Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
818:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
2717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
5017:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5017:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5416:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8016:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9416:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5716:00