Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Առաջիկա 20-30 տարում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ. Փաշինյանն ինչո՞ւ է եվրոպական խաղեր տալիս». Ոսկան Սարգսյան

«Առաջիկա 20-30 տարում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ. Փաշինյանն ինչո՞ւ է եվրոպական խաղեր տալիս». Ոսկան Սարգսյան
32
Այսօր, 16:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջիկա 20-30 տարիներին Հայաստանը չի կարող Եվրոպական միության անդամ դառնալ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է եվրոպական խաղեր տալիս, միտումնավոր վատացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ խաղերի հետևանքով Հայաստանի մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև այլ արտադրանքի Ռուսաստան արտահանումն արգելված է։ Փաշինյանի ելույթներին ծափ տվողներ, դուք հասկանո՞ւմ եք, թե ում և ինչին եք ծափահարում։ Անցած 8 տարում Նիկոլ Փաշինյանը ավելի է խորացրել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, փոխանակ Հայաստանի ներմուծման և արտահանման շուկաների դիվերսիֆիկիացիա աներ։ Տգետ, իշխանական քարոզչությունից հիպնոսացած մարդկային զանգվածին այս հասարակ իրողությունները հասկանալի չեն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան