ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցվել են Լիբանանում իրավիճակի սրման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձգձգվում են Վաշինգտոնի հաճախակի փոփոխվող դիրքորոշման պատճառով։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են Վաշինգթոնի հարափոփոխվող դիրքորոշման և նոր պահանջների պատճառով, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, առաջ է քաշում նոր կամ հակասական պահանջներ և լրատվամիջոցներին ուղարկում հակասական հաղորդագրություններ, ինչը ստեղծում է անվստահության մթնոլորտ, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը։
Բաղային ընդգծել է, որ բանակցությունները տեղի են ունենում փոխադարձ անվստահության մթնոլորտում, ինչը ավելի է բարդացնում համաձայնության հասնելը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթվա վերջին կոշտացրել է Իրանի նկատմամբ իր բանակցային դիրքորոշումը՝ ներկայացնելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու և բանակցային գործընթացը արագացնելու նպատակով համաձայնագրի նոր, ավելի կոշտ պայմաններ։
Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ, սակայն բանակցությունները, ի վերջո, կասեցվել են։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցվել են Լիբանանում իրավիճակի սրման ֆոնին, որը հրադադարի նախապայմաններից մեկն էր։
Իրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու և տարածաշրջանում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, իր գործունեությունը ընդլայնելու պատրաստակամության մասին: Հաղորդվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը կտրուկ ակտիվացրել է ռազմական գործողությունները Լիբանանում՝ զգալիորեն ազդելով տարածաշրջանային կայունության և բանակցային գործընթացի վրա։
Երկու շաբաթ առաջ երկրները համաձայնության էին եկել ապրիլի 16-ին սկսված հրադադարը 45 օրով երկարաձգելու հարցում: Սակայն հետագա զարգացումները բարդացրել են երկարաժամկետ համաձայնության հասնելու հնարավորությունը:

«ԱԺ նախագահը սրճարան է մտնում. միայն դռան մոտ հինգ թիկնապահ կա, ինչը շռայլություն է». Տիգրան Դավուդյան
2515:00
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է հուսիների կողմից արձակված տասը հրթիռ
7014:31
«Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից». Գեղամ Մանուկյան
3514:24
«Ներսում մարդկանց գլխին են կանգնում, դրսում՝ համատարած խմբերով վերահսկում». Գոհար Մելոյան (տեսանյութ)
5714:00
«ՏԻՄ ընտրություններ 2026, Գետափի ընտրատեղամաս». Վարազդատ Հարությունյան
6013:42
«Վստահված անձինք Ստեփանավանում նկատել են, որ քաղաքացին ընտրախցիկում նկարել է. կանչել ենք ոստիկանություն». Սանամե Պետրոսյան
6513:18
«Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է». Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)
6313:18
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6613:00