«Սահմանափակումները քաղաքացիներին տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ». Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, քանի որ մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ են տրամադրում: Որպես ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյա՝ սա ինձ համար խնդիր է, բայց մենք կլուծենք այս բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի ժամանակ պատասխանելով ռուս լրագրողի՝ ՌԴ-ի կողմից հայկական գյուղատնտեսական ապրանքների սահմանափակումների մասին հարցին։
Նա հավելել է, որ երեկ խոսել է Ռուսաստանի նախագահի հետ. «Մենք քննարկեցինք ընթացիկ հարցեր և դրական զրույց ունեցանք: Կարծում եմ՝ այս համատեքստում լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից: Այն, ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային, սովորական երևույթ է, միշտ էլ եղել է և պետք է լինի: Բայց այս պահին դա քաղաքականացվում է, և ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի ՀՀ-ում ԵԱՏՄ-ի նկատմամբ»,- նշել է Փաշինյանը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
25803.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
25503.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
29303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
31403.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
28103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
94602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
37201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
121701.09.2026, 18:06