Չորեքշաբթի, 03 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այս բանավեճերը մենք ենք՝ մեր խնդիրներով ու բարդույթներով»․ Խորեն Գրիգորյան

«Այս բանավեճերը մենք ենք՝ մեր խնդիրներով ու բարդույթներով»․ Խորեն Գրիգորյան
30
Այսօր, 00:24

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու նայում եմ բանավեճի մասնակիցների մասին հիասթափված գրառումներին ու ընդհանրապես՝ բանավեճից հիասթափությանը, ու մի քիչ զարմանում։
Իսկապե՞ս սպասում էինք, որ սա լինելու էր Բունդեսթագի ընտրությունների մակարդակի քաղաքական մշակույթ։ Սա Հայաստանի խորհրդարանական քաղաքականությունն է՝ իր բոլոր ուժեղ ու թույլ կողմերով։
Մեր քաղաքական դաշտը դատարկ տարածություն չէ․ այն արտահայտում է հենց մեզ՝ մեր հասարակությանը։ Մեր համերաշխությունն ու բաժանումները, մեր սերն ու ատելությունը, մեր ընկճվածությունն ու ոգևորությունը, մեր վախերն ու սպասումները։
Որքան բեմի վրա մարդիկ կենդանի, երբեմն կոպիտ կամ անկառավարելի են խոսում, այնքան ավելի տեսանելի են դառնում այն խնդիրները, որոնք արդեն կան հասարակության ներսում։ Քաղաքականությունը հազվադեպ է ստեղծում այդ խնդիրները․ ավելի հաճախ այն բարձրաձայնում ու ճոխացնում է դրանք։
Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դեռ հավատում են, որ Սևրի պայմանագրով Հայաստանը հնարավոր էր իրականություն դարձնել, ու դրա չկայացման պատճառը բացառապես Հայաստանի իշխանություններն են։ Կան նաև մարդիկ, որոնք այս ամբողջ վախկանալիա իրականությունից հոգնելով՝ որոշել են, որ ամենաճիշտ քաղաքական դիրքորոշումը պոպկոռն վերցնելն ու կողքից նայելն է։
Որքան կան «առանց Ռուսաստանի փրկություն չունենք» համոզմամբ մարդիկ, այնքան էլ կան նրանք, ովքեր մեծացել են Ժան Կլոդ Վան Դամի կինոների տակ ու հավատում են, որ մի օր որևէ գերտերություն՝ լինի Ամերիկան կամ մեկ ուրիշը, գալու ու մեզ փրկելու է։
Բա Ղարաբաղի՞ թեման: Իրոք մտածում եք, որ Ղարաբաղի թեման 2020-ից կամ 23-ից հետո է առաջացե՞լ, մեր հասարակությունը պաշտո՞ւմ է (էր) Ղարաբաղը: Լո՞ւրջ : Բա ինչի՞ էիք փող խաղացնում, որ երեխան Ղարաբաղ չծառայի, կամ դարձնում ՌԴ քաղաքացի ու կամ ինվալիդի թղթեր հանում:
Այս բանավեճերը մենք ենք մեր՝ խնդիրներով ու բարդույթներով»։

Աղբյուրը`   Խորեն Գրիգորյան