«Դժվար է պատկերացնել Հայաստանի ոչնչացման ծրագրի մասշտաբն ու հետևողականությունը»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյուղոլորտի մասին։ Երբ արտահանման շուկա չմնա, որովհետև եղած շուկան ոչնչացվում է ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների ջանքերով, իսկ այլ տեղերում բուն շուկայական տնտեսության օրենքներով մեր գյուղմթերքը չի կարող մրցակցել, դե-ֆակտո իշխանությունները կանեն մի պարզ բան։
Ճիշտ այնպես, ինչպես այսօր արցախցիներին են փորձում համոզել, որ իրենք ոչ թե ապրել են, այլ պատանդ են եղել Արցախում, նույն կերպ գյուղացիների ուղեղը կփորձեն մտցնել, որ նրանք պատանդ են եղել գյուղի դաշտերում, ճռնչան արևի տակ։ Կհրավիրեն քաղաքում ապրելու և «կայֆավատ լինելու», իսկ էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարենք նրանց բոլոր պահանջները։ Կհամոզեն, որ չկատարել չենք կարող, որովհետև սովից կմեռնենք։ Կարևորը, որ գյուղերը դատարկվեն։ Դա էլ է թուրքերի պահանջներից մեկը։
Երբեմն նույնիսկ հասկացող մարդկանց համար է դժվար պատկերացնել Հայաստանի ոչնչացման հրեշավոր ծրագրի մասշտաբն ու հետևողականությունը, և դե-ֆակտո իշխանությունների սառնասիրտ հաճույքն այդ պրոցեսից»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
23519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
147116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
121615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
196710.11.2026, 19:37