«Ով, ով` Էդմոն Մարուքյանը մասնակից է եղել համաձայնագրերի բանակցություններին». Արարատ Միրզոյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը նախընտրական բանավեճի ժամանակ ասաց. «2019 թվականին եղածը շատ կարևոր է հասկանալու համար, թե այս իշխանությունները ոնց են բանակցում հիմա: 2019-ին իրենք ինչ են արել՝ տապալել են բանակցությունները: Ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «գնալ, իրեն գժի տեղ դնել»: Դե պատկերացրեք, թե իրնեք ինչ են անում հիմա ու ինչ են անելու ապագա բանակցություններում: Երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը մեզ փակուղի է թողել որպես ժառանգություն, բա դուք ի՞նչ եք արել այդ փակուղին հաղթահարելու համար: Այն ավելի եք խորացրել, ասել եք Արցախը Հայաստան է և վերջ, Աղդամը մեր հայրենիքն է, և փակուղին դարձրել եք անդունդ:
ԱԳՆ ՔՊ-ական նախարարար Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Զարմացած եմ Էդմոն Մարուքյանի կուսակցության դրրքորոշումից: Ով, ով՝ Էդմոն Մարուքյանը ինչ-որ փուլում մասնակից է եղել այս համաձայնագրերի բանակցություններին: Իմ գլխավորած պատվիրակության կազմում եկել, նստել է կողքս, մասնակցել է քննարկումներին: Եվ միայն աշխատանքից ազատվելուց հետո է դժգոհություն առաջացել փաստաթղթի շուրջ:
Կարպիս Փաշոյանը հակադարձեց. «Նախ ինքն աշխատանքից չի ազատվել, դուրս է եկել, որովհետև հատվել են կարմիր գծերը, երբ տեսել է, որ այս իշխանությունները գնում են միակողմանի լուծումների և չեն պահպանում Հայաստանի շահերը»:

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
1620:18
«Սպասում ենք՝ ճշմարտությունը հաղթի Հայաստանում»․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին (լուսանկար)
5319:54
«Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը». Ղարիբաբադի
5319:18
«Երեխաները կապ չունեն, թե իրենց ծնողներն ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունեն». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
5219:00
Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա կամրջի շինարարությունը
5618:30
Նարենդրա Մոդիի գրառումը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
12018:18
«Մարդուն փողոցում թողնելը լուծում չէ»․ Մհեր Կարագոզյան
6817:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին
5717:36