Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար
92
Երեքշաբթի, 02 հունիսի, 2026 թ., 22:06

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Սամվել Կարապետյանի Կիպրոսի և Ռուսաստանի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը քննարկվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում, որը բավարարվել է մասնակի։ Դատարանը որոշել է վերադարձնել միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար։