Ընտրական հանցագործությունների 78 դեպք է արձանագրվել. կան կալանավորվածներ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ՆԳՆ ոստիկանությունը Ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով հետևողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ-հետախուզական և անհրաժեշտ այլ միջոցառումներ։
ՆԳՆ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես՝ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։
«Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու և հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով Քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ։ Ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։
«9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված դեպքերից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։
«Նրանցից 8-ի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթներով խափանման միջոցներ դեռևս չեն կիրառվել»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները և կիրառելու է ողջ գործիքակազմը՝ նախընտրական շրջանում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու նպատակով»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5700:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14400:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
75Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
62Երեկ, 21:42