Մի՛ արձագանքեք միջազգային կոդերով համարներից ՀՀ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին

Կրկին հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։
Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։
Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։
Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝
• չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
• ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
• մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
• անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk։
ՆԳՆ կիբեռոստիկանություն

«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
6800:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
63Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
71Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
70Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
62Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
73Երեկ, 20:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
55Երեկ, 20:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
73Երեկ, 19:54