«Փաշինյանը փորձում է այս մարդուն ապօրինի կալանավորելով ու հյուծման հասցնելով «լուծե՞լ» հարցը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր լրանում է Արթուր Օսիպյանի հացադուլի 16-րդ օրը։ Նա կալանավորված է Նիկոլ Փաշինյանին ընդամենը անհարմար հարց տալու համար։ Դրան ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր՝ «բա դու ինչի՞ չես զոհվել, այ համբալ» արտահայտությունը։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ քանի որ Փաշինյանի բախտը չի բերել, ու Օսիպյանը չի զոհվել, արդյո՞ք նա փորձում է այս մարդուն ապօրինի կալանավորելով ու նրան հյուծման հասցնելով «լուծել» այս հարցը։ Չէ՞ որ իրենք Ալիևի հետ սովորաբար հայերի հետ կապված հարցերն այսպես են լուծում․․․
Սա ինչ անմարդկային պահվածք է, սա ինչ հայատյացության աստիճան է։ Քի՞չ էր ձեզ, որ քարոզարշավի ժամանակ պաստառ պոկելու համար մարդուն ինքնասպանության հասցրեցիք, առհասարակ կառավարման ընթացքում եղած մահերն ու կորուստները քի՞չ են․․․
Կոպիտ եմ գրել, բայց ես կարծում եմ՝ մեղմ բառերի ժամանակը վաղուց անցել է։ Ազատ արձակե՛ք Արթուր Օսիպյանին, քանի դեռ այդ մարդու առողջությանը մեծ վնաս չեք տվել։ Առանց այն էլ, իրեն զրկել եք իր տնից ու հայրենիքից»։

«ՔՊ-ի պատգամավորները ամենաառջինը պետք է անդրադառնան իրենց կուսակցության առաջնորդի բառամթերքին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
1518:12
«Որ դուք գերի ընկնեք, արագ հետ կուղարկեն, չեն խոշտանգի Բաքվում պահվող մեր հայրենակիցների նման». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
4817:17
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել (տեսանյութ)
16516:31
176 մլն դրամ՝ նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»
11909:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11307:24
«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
17800:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
173Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
154Երեկ, 23:18