Նախաձեռնվել է վարույթ՝ ռուսաստանաբնակ բլոգերի կողմից ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց»։

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10600:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
9700:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
129Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
302Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
216Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
122Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
122Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
129Երեկ, 17:12