«Ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների». Զելենսկի

Ուկրաինան սպասում է Միացյալ Նահանգներից բանակցային խմբի ժամանմանը, սակայն գործընթացը շատ երկար է տևում։ Այս կարծիքը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռութեի հետ համատեղ հանդիպման ժամանակ:
«Ցավոք, այսօր մենք ուշադրության կենտրոնում չենք։ Իմ կարծիքով, Իրանը Միացյալ Նահանգների համար թիվ մեկ խնդիրն է։ Եվ հետո գալիս է Ուկրաինայի հարցը։ Ցավոք, մենք կանգնած ենք պատերազմների այս հերթում»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը կարող է ամենաուժեղ կերպով մղել Պուտինին պատերազմիի դադարեցմանը։ Միևնույն ժամանակ, նշել է Զելենսկին, Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլինի, որ բանակցություններին մասնակցեն և՛ Վաշինգթոնը, և՛ Եվրոպան։
«Պատերազմը այստեղ է՝ եվրոպական մայրցամաքում։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ ամենաուժեղ տարբերակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի ներկայացուցիչներն են։ Սակայն, ինչպես ասացի, մեզ համար պատերազմի դադարեցումը դեռևս թիվ մեկ խնդիրն է։ Եվ այլընտրանք չկա։ Եվ այդ պատճառով ես անկեղծորեն ասացի. մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի։ Եվ ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների՝ այս պատերազմն ավարտելու համար, այլ ոչ թե հերթ կանգնել, մինչև բոլորը վերջ դնեն աշխարհի բոլոր հակամարտություններին, և այդ ժամանակ նոր մեր հերթը գա», - հավելեց Զելենսկին։
Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել էր, որ շուտով սպասվում է ամերիկյան պատվիրակության այց Կիև։ Նա նաև ասել է, որ պատվիրակությունը պլանավորում է այցելել Մոսկվա։ Նա նաև ընդգծել է, որ խաղաղության բանակցություններում որոշակի գործընթացներ շարունակվում են, բայց դրանք հրապարակային չեն։

«Ներսում մարդկանց գլխին են կանգնում, դրսում՝ համատարած խմբերով վերահսկում». Գոհար Մելոյան (տեսանյութ)
1814:00
«ՏԻՄ ընտրություններ 2026, Գետափի ընտրատեղամաս». Վարազդատ Հարությունյան
3513:42
«Վստահված անձինք Ստեփանավանում նկատել են, որ քաղաքացին ընտրախցիկում նկարել է. կանչել ենք ոստիկանություն». Սանամե Պետրոսյան
4013:18
«Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է». Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)
5113:18
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
5313:00
«ՔՊ-ի վստահված անձն իմ աչքի առաջ ուղղորդում էր ընտրողներին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6312:35
«ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ». ՆԳՆ
5612:30
«Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ». ԿԸՀ
5311:54