«Պետք է այնպես անել, որ Պուտինը Հայաստանում այլևս հանցակից չունենա»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Քոչարյանը և Պուտինի մյուս կլիենտներն ասում են՝ մեզ ձայն տվեք, Լարսը չի փակվի, հայկական ապրանքների սահմանափակումները կհանվեն, պարզ հարց է առաջանում․կարո՞ղ է Լարսը փակողն ու հայկական ապրանքների վրա սահմանափակում դնողն էլ դուք եք: Որտեղի՞ց էդ վստահությունը: Կարո՞ղ է Հայաստանի դեմ վերջին քայլերը, հայտարարություններն ու գործողությունները դուք եք համակարգում:
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Պուտինն է։
Քանի դեռ Պուտինն այստեղ ունի Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի, Թաթոյանի և մյուսների նման հենման կետեր ու հանցակիցներ, Հայաստանին շարունակելու են շանտաժի ենթարկել՝ Լարսով, հայկական ապրանքների վաճառքի արգելափակումներով, գազը թանկացնելու սպառնալիքով և մեր քաղաքացիների նկատմամբ ճնշումներով։
Սահմանափակումները վերացնելու ճանապարհը Քոչարյանին և Պուտինի մյուս կլիենտներին վախի ազդեցության տակ ընտրելը չէ։ Ճանապարհը այդ շանտաժի պատճառն արմատապես վերացնելն է։
Պետք է այնպես անել, որ Պուտինը Հայաստանում այլևս հանցակից չունենա, և հասկանա՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսելն այլևս արդյունք չի տալիս։
Պարզ ասած՝ պետք է թանկացնել Հայաստանի վախեցնելու գինը։ Ռուսաստանին պետք է ձեռնտու լինի հայ ժողովրդի կամքի հետ հաշվի նստել, ոչ թե նրան շանտաժի ենթարկել։
Հունիսի 7-ին ռուսական սպառնալիքները պետք է դառնան անզոր։
Հունիսի 7-ին պետք է փակվի Պուտինի քաղաքական գրասենյակը Հայաստանում։ Ոչ Լարսով, ոչ գազով, ոչ շուկայով, ոչ էլ իր տեղական հանցակիցներով այլևս չեն կարող վախեցնել հայ ժողովրդին։ Հայաստանը ոչ մեկի պատանդը չէ։ Եվ ուրեմն ուժ, համբերություն ի գործ և դեպի հաղթանակ»:

«Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը»․ Արև Աբելյան (տեսանյութ)
2221:24
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
8718:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
7517:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
11014:30
«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին
12114:04
««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
9311:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
7611:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
14909:27