Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը

Նախիջևանի տարածքում հնագետներին հաջողվել է վերստին տեղորոշել Վանի (Ուրարտու) թագավորության շրջանին վերաբերող հանրահայտ սեպագիր արձանագրությունը, որը փորագրված է պատմական Օձասար լեռան ժայռերին։
Տեղի մասնագետները երկարատև որոնումներից հետո վերջապես կարողացել են ճշգրիտ տեղորոշել պատմական հուշարձանի վայրը։
Այս ուշագրավ արձանագրությունն առաջին անգամ հայտնաբերվել և գիտական շրջանառության մեջ էր դրվել դեռևս 1988 թվականին, Նախիջևանում աշխատող երկրաբան Վալերի Իգումնովի կողմից ՝ լեռնային հետազոտությունների ժամանակ, սակայն այն ժամանակ հուշարձանի ճշգրիտ կոորդինատները չէին ֆիքսվել։ Հետագա տարիներին ձեռնարկված բազմաթիվ փնտրտուքներն ապարդյուն էին անցել լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, և հնագույն տեքստը համարվում էր կորսված։
Հայտնաբերումից հետո Իգումնովը նյութերը փոխանցել է մասնագետներին, և հետագայում դրանց ուսումնասիրությանը մասնակցել են հնագետներ ու ուրարտագետներ Սիմոն Հմայակյանը, Վալերի Իգումնովը և Հովհաննես Կարագյոզյանը: Նրանց համատեղ հոդվածը 1996 թվականին առաջին անգամ հրապարակեց արձանագրության գիտական նկարագրությունը, ընթերցումը և մեկնաբանությունը։
Արձանագրությունը գտնվում է նախկին հայկական Խոշակունիք գյուղի շրջակայքում՝ պատմական Երնջակ և Գողթն գավառների սահմանամերձ տարածքում։
Օձասարի ժայռին փորագրված պատմական վավերագիրը պատկանում է Ուրարտուի հզոր արքաներ Իշպուինիին (Սարդուրի I-ի որդուն) և նրա հաջորդին՝ Մենուային, ու թվագրվում է Քրիստոսից առաջ 9-րդ դարի վերջով և 8-րդ դարի սկզբով։ Համաձայն գիտությանը հայտնի թարգմանության՝ սեպագիր տեքստը պատմում է Արշինի և Անիանի քաղաքների նվաճման, ինչպես նաև Պուլուադի երկրում Վանի թագավորության գլխավոր աստվածության՝ Խալդիի պատվին կոթող կանգնեցնելու և զոհաբերության ծիսակատարություն իրականացնելու մասին։
Այս բացահայտումը ևս մեկ անգամ փաստում է, որ Նախիջևանը հանդիսացել է Վանի թագավորության պետականության և հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային տիրույթի անբաժանելի մասը, որտեղ արքաները ծավալել են ռազմաքաղաքական և շինարարական ակտիվ գործունեություն։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
267Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
286Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
44206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
147702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
152501.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
125821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
497220.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
315520.10.2026, 19:54