«Սյունիքում 4 տասնյակից ավելի պետական աշխատողների ընտրատեղամասերը փոխվել են՝ Փաշինյանի օգտին քվեարկելու համար»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը։
«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստացել Սիսիանի համայնքապետարանից։ Նիկոլ Փաշինյանի օգտին քվերակությունը վերահսկելի դարձնելու համար չորս տասնյակից ավելի պետական աշխատողների ընտրատեղամասերը փոխվել են։
Սիսիանի համայնքապետարանի ենթակա կառույցների, մասնավորապես՝ կոմունալ բաժնի աշխատակիցներին զգուշացվել է, որ պետք է աջակցեն և քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում աշխատավայրում խնդիրներ կունենան։
Ենթադրաբար ՔՊ-ի օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար Սիսիանի կոմունալ բաժնի պետ, կարկառուն ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը կոմունալի շուրջ 43 աշխատակցի ընտրատեղամասը Սիսիանից տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց։ Որոշ աշխատակիցների ասել են, թե «էքսկուրսիա» է կազմակերպվում, որտեղ էլ նրանք կկատարեն իրենց քվեարկությունը։
Զարմանալի զուգադիպությամբ Լոր գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հենց կոմունալ բաժնի պետ Դավիթ Մարգարյանն է, տեղեկությունը ճշտված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
«Բայց ամենահետաքրքիրը սկսվում է այստեղ։ Մեզ հաջողվել է կապ հաստատել կոմունալ բաժնի մի շարք աշխատակիցների հետ։ Իսկ այժմ փաստերով։
Կոմունալ բաժնի պետը լսելով, որ լրագրող է իրեն զանգել, շփոթմունքի մեջ է ընկնում, սկզբում հաստատում է Լորում հանձնաժողովի նախագահ լինելու փաստը, ապա հերքում։
Դավիթ Մարգարյանը ստում է, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահ»։

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան
120:54
«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի
7318:47
«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ
4718:24
«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
7718:21
«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան
5318:12
«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան
5617:48
«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
5317:24
«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան
5917:12